Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:45 15-08-2023

Անկարան Երևանից պահանջում է աջակցել Ակնա-Ստեփանակերտ ավտոճանապարհի գործարկմանը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը։

Հաղորդվում է, որ պաշտոնական Անկարան Երևանին հորդորել է «հետ կանգնել սադրիչ քայլերից, ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև Ղարաբաղի հայ բնակչության կարիքների համար աջակցել Ակնա (Աղդամ-խմբ)-Ստեփանակերտ ավտոճանապարհի և այլ ուղիների գործարկմանը»։ Թուրքական կողմը միևնույն ժամանակ Հայաստանին կոչ է արել աջակցել Արցախի հայ բնակչությանն «Ադրբեջանին ինտեգրելու ջանքերին»։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ «Լաչինի միջանցքի հարցում աշխարհում անհիմն մեղադրում են Ադրբեջանին»։ Անկարան միևնույն ժամանակ շեշտել է, որ «Լաչինը Ադրբեջանի տարածքն է և այն ինչպես կուզի, կօգտագործի»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանն արդեն ութ ամիս է ինչ շարունակում է Արցախը Հայաստանին և ողջ արտաքին աշխարհին կապող Լաչինի միջանցքի շրջափակումը։ Հայաստանն օգոստոսի 12-ին դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով Արցախում խորացող ճգնաժամի թեմայով հրատապ նիստ գումարել։



Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան