copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:45 14-08-2023

Արարատ Միրզոյանը Խորվաթիայի ԱԳ նախարարին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն oգոստոսի 14-ին հեռախոսազրույց է ունեցել Խորվաթիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ։

Ինչպես փոխանցում է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը, ի շարունակություն նախորդ, այդ թվում՝ հուլիսին Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում ունեցած քննարկումների՝ նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը, ԼՂ 120 հազար բնակչության, այդ թվում՝ խոցելի խմբերի հիմնարար իրավունքների խախտումներն ու նրանց համար ստեղծված ծայրահեղ ծանր պայմանները:

Արարատ Միրզոյանն ընդգծել է տարբեր հարթակներում լրացուցիչ քայլերի իրականացման հրատապությունը՝ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքով երկու ուղղություններով ազատ տեղաշարժի անհապաղ վերականգնման և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրական մտադրության՝ էթնիկ զտման կանխման նպատակով։

Նախարար Միրզոյանը տեղեկացրել է, որ Հայաստանը դիմել է ՄԱԿ Անվտանգության խորհուրդ՝ արտահերթ նիստ գումարելու պահանջով:

ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանի կառուցողական մոտեցումը տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ՝ այդուհանդերձ ընդգծելով, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի շարունակական սրումով հարվածի տակ է դնում քաղաքական գործընթացը և Հայաստանի ու միջազգային հանրության ջանքերը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում