Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 14:45 14-08-2023

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է ողբերգական վթարի զոհերի ընտանիքներին

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցել է Երեւան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհերի ընտանիքներին: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

Հրապարակման մեջ մասնավորապես ասվում է.

«Խոր ցավով տեղեկացանք Երեւան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որի հետեւանքով կան տասնյակից ավելի զոհեր եւ վիրավորներ։

Հանուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության եւ հոգեւոր ողջ դասի հղում ենք Մեր ցավակցությունները զոհերի ընտանիքներին ու հարազատներին եւ հայցում Սուրբ Հոգու մխիթարությունը վշտացյալ բոլոր սրտերին։ Աղոթում ենք, որ Բարեգութն Աստված երկնային լուսեղեն Իր օթեւաններում հանգստության մեջ ընդունի հոգիները Մեր զոհված զավակների։

Մաղթում ենք, որ Ամենազոր Տերը շուտափույթ ապաքինում պարգեւի վիրավորներին եւ բոլոր տուժածներին»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել