Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:45 12-08-2023

ՊՆ-ն ամուսնուս աշխատավարձը պակաս է փոխանցել․ զինվորականի կին

Համացանցում հայը ինձ ամենավերջին բառերն է ասում, ինձ ծախված են անվանում, վերջում ո՞նց ենք իրենց հետ համատեղ երկիր փրկելու։ Այսօր իրար ինչ ասես ասող մայրերը, կանայք, չեն կարող նույն գաղափարի, նյույն հող ու ջրի համար պայքարել։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց օրեր առաջ «Խաչակիրների» ջոկատի ակցիայի մասնակից Վարդուհի Վարդանյանը, ով լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ամուսինը նոր է վերադարձել դիրքերից, սակայն, Պաշտպանության նախարարությունը ամուսնու աշխատավարձը չի փոխանցել։ Նա նաև ասել էր, որ ամուսնուն կարիճը երկու անգամ կծել է։ Կնոջ ելույթից հետո բազմաթիվ քաղաքացիներ բացասական մեկնաբանություններ էին գրել նրա հասցեին, ասելով, որ ստում է, քանի որ ՊՆ-ն զինվորականների աշխատավարձերը չի ուշացնում։

Վարդուհին մեզ հետ զրույցում ասաց, որ Պաշտպանության նախարարությունը առաջին անգամ չէ, որ ուշացնում է զինվորականների աշխատավարձը, նրա խոսքով աշխատավարձից մոտ 40․000 դրամ պակաս են վճարել, ասել են՝ դա էլ սեպտեմբերին կփոխանցենք։

«Այնպես չի, որ իրենք իջնում են ու հաջորդ օրը գումարը տալիս են։ Որպես զինվորականի աշխատավարձով ապրող կին ասում եմ, որ շատ ճիշտ կլիներ այդ գումարի 50%-ը մինչև դիրքեր բարձրանալը տային զինվորականի ընտանիքին, քանի որ այդ 21 օրերի ընթացքում մեզ ապրելու, ուտելու, կոմունալներ վճարելու համար գումար է պետք։ Իսկ մենք սպասում ենք մինչև ամուսինս վերադառնա»,- ասաց Վարդուհին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի