Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:11 11-08-2023

Նահատակներն ընկել են, որ ՀՀ-ն ապրի․ կմեկնարկի «Կյանքի պուրակի» շինարարությունը

Երևանի Բուսաբանական այգում 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը հավերժացնող «Կյանքի պուրակի» ստեղծման աշխատանքների մեկնարկի համար կառավարությունը 250 միլիոն դրամ հատկացրեց։ Որոշումն ընդունվեց այսօր կառավարության նիստում։ Մասնավորապես, 2022 թվականի պետական բյուջեով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության` Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման ծրագրից» 250 միլիոն դրամը վերաբաշխվեց պուրակի շինարարությունը սկսելու համար։

Նախատեսվում է 32 հա տարածքում տնկել 7000 ծառ, մոտ 12 հազար թուփ, կառուցվելու են հանդիպումների հրապարակներ, հիմնական ծառուղիներ, զբոսանքի պուրակներ, աստիճաններ, լճակ և հանգստի այլ գոտիներ։
«Իրականացվել է մրցութային գործընթաց, ամբողջ աշխատանքների համար նախատեսվում է 4 միլիարդ 510 մլն դրամ։ Աշխատանքներն իրականացնելու համար ժամկետ է սահմանվել 900 օրը»,- ներկայացրեց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Բացի այդ, նաև ենթակառուցվածքների շինարարության լայնածավալ աշխատանքներ են արվելու` կաթիլային ոռոգման, ջրամատակարարման, էլեկտրամատակարարման և այլ համակարգեր են անցկացվելու։

Նախարարն ընդգծեց, որ վերաբաշխվող միջոցներն անհրաժեշտ են աշխատանքների մեկնարկի համար։

«Նախագծային մակարդակում ստացել ենք մի բան, որն իսկապես պատեհ է մեր նահատակների հիշատակը հավերժացնելու և նրանց հարգանքի տուրք մատուցելու այս հայեցակարգին` ապրելով, զարգանալով, ուժեղ պետություն ունենալով»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ «Կյանքի պուրակը» «մեր նահատակներն ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունն ապրի տրամաբանության մեջ է»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել