copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:40 11-08-2023

Ծորակը բացում ենք, ջրի փոխարեն թույն է գալիս. Նորագավիթի բնակիչ

«Այսպես այլևս անհնար է ապրել, չենք կարողանում ծորակից ջուր խմել»,- Oragir.News-ի հետ զրույցում դժգոհեցին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի բնակիչները:

Նրանց խոսքով՝ վերջին շրջանում ջրանջատումները հաճախակի բնույթ են կրում, իսկ դրա վերականգնումից հետո ջուրը խմելու ենթակա չէ:

«Ծորակը բացում ենք, ջրի փոխարեն չգիտենք՝ ինչ է գալիս, մեկ վարդագույն է, մեկ սև է, երեկ էլ ժանգագույն էր, ինչքա՞ն կարելի է:

Այն էլ ամռան այս շոգին հնարավոր չէ առանց ջրի, ստիպված խանութից մեծ տարաներով ջուր ենք գնում, որ խմենք, թե չէ ծորակից վախենում ենք ջուր խմել, մտածում ենք՝ կթունավորվենք, որովհետև ջրի փոխարեն թույն է հոսում»:

Բնակիչներն ասացին, որ խնդրի մասին բազմիցս ահազանգել են, դիմել են Վեոլիաջուր, սակայն որևէ դրական փոփոխություն չկա: Մեզ դիմած քաղաքացիները նաև լուսանկար տրամադրեցին, ասելով, որ այն նույն թաղամասի բնակիչներից մեկն է նկարել և հրապարակել, հույս ունենալով, որ պատկան մարմինները մի լուծում կտան խնդրին:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը