copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:44 08-08-2023

Որտե՞ղ է գրված, որ պետք է տրամադրվի նախկին աշխատասենյակը. ԱՆ խոսնակ

«Որտեղ է գրված, որ տիկին Վարդանյանին պետք է տրամադրվի այն նույն աշխատասենյակը, որտեղ ինքն առաջ աշխատել է։ Դատարանի որոշումը ոնց կա, կետ առ կետ Առողջապահության նախարարությունը իրականացնում է, դրանից մենք չենք շեղվել»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը՝ անդրադառնալով Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանին, ով տեղեկացրել էր, որ երկարատև պայքարից հետո դատարանի որոշմամաբ վերականգվել է ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնում, սակայն իր նախկին աշխատասենյակի դուռը փակ է հայտնաբերել, և իր պնդմամբ՝ նրան տրամադրել են մի աշխատասենյակ, որտեղ մկներ ու օձեր են հայտնաբերվել։

«Տիկին Վարդանյանի աշխատանքի համար ստեղծվել են բոլոր համապատասխան պայմանները։ Լավ, ընդարձակ, նոր նորոգած աշխատասենյակ, որտեղ կարող է տիկին Վարդանյանը աշխատել որպես ՊԱԳ-ի պետ, ես խնդիր այնտեղ չեմ տեսնում։ Իրեն աշխատասենյակ տրամադրվել է, սխալ է այն պնդումը, որ չի տրամադրվել աշխատասենյակ։ Դատարանի որոշման մեջ չկա հստակ կետ, որտեղ նշվում է, որ պետք է տրամադրվի նախկին աշխատասենյակը։ ՊԱԳ-ում բազմաթիվ մարդիկ են աշխատում, և իրենց աշխատանքային պայմաններն էլ պատշաճ ապահովվում են, և սանիտարահիգիենիկ պայմաններն էլ ապահովված են, ես չգիտեմ, թե նախկինում ինչ է տեսել տիկին Վարդանյանը, հիմա իրեն տրամադրվում է վերանորոգված աշխատասենյակ։ Այսինքն՝ ամեն բան արել ենք, որ տիկին Վարդանյանը հանգիստ աշխատի»,-եզրափակեց ԱՆ խոսակը։

Նշենք, որ ՀՀ ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը, լինելով մասնագիտությամբ իրավաբան, աշխատանքից ապօրինաբար ազատել էր Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանին, և ըստ շրջանառվող լուրերի՝ Վարդանյանի փոխարեն ՊԱԳ-ի պետ էր նշանակել իր ազգականին։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը