Արտաքին 2 տարի առաջ - 15:15 08-08-2023

Ես ձեզ հետ եմ լինելու ամեն քայլափոխի. Ադամ Շիֆն աջակցություն է հայտնել Արցախին

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հերթական անգամ աջակցություն է հայտնել Արցախի ժողովրդին: Այս մասին կոնգրեսականը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

Ադամ Շիֆն ընդգծել է, որ միջանցքի շրջափակման մեկնարկի օրվանից ինքն իր գործընկերների և ամբողջ երկրի հայերի հետ միասին կոչ է արել Սպիտակ տանը, Պետդեպարտամենտին և ԱՄՆ ՄԶԳ-ին քայլեր ձեռնարկել՝ պաշտպանելու Արցախի ժողովրդին և նրա ինքնորոշման իրավունքը պաշտպանելու համար:

«Քանի որ Ադրբեջանը մերժում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին մարդասիրական օգնություն հասցնել և Արցախից տեղափոխել շտապ բժշկական օգնություն պահանջող հիվանդներին, օր օրի աճում է միջազգային հանրության կողմից գործողություններ ձեռնարկելու և հակամարտությանը կայուն լուծում գտնելու անհրաժեշտությունը: Ես համառորեն կոչ եմ արել Ադրբեջանին վերացնել շրջափակումը և թույլ տալ մարդասիրական օգնության ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, և ես նախագահ Բայդենին հորդորել եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել Արցախում տիրող սարսափելի իրավիճակի լուծման համար։

Հրադադարի խախտումների դատապարտումից, հայ ռազմագերիների ազատ արձակման ջատագովներից մինչև Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների և պատասխանատվության կոչեր՝ ես միշտ հաստատակամ եմ եղել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության ապահովման իմ հանձնառության մեջ»,- նշել է նա։

Վերջինս ուշադրություն է հրավիրել այն բանին, որ որպես Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ՝ ինքը նաև հանդես է եկել միջազգային գործողությունների օգտին՝ այս ճգնաժամը խաղաղ ճանապարհով վերջ տալու համար: Նրա խոսքով՝ եթե իրենք պաշտպանում են ժողովրդավարությունը և մարդու իրավունքները, ապա պետք է ճանաչեն Արցախի Հանրապետության անկախությունը և ընդդիմանան էթնիկ զտումներին և ցեղասպանության սպառնալիքներին, որոնց բախվում է հայ համայնքն իր նախնիների հայրենիքում։

«Օգտագործելով մեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները, այդ թվում՝ մղել ԱՄՆ-ին հումանիտար օգնություն ուղարկել Արցախ, դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական և այլ օգնությունները և պատժամիջոցներ կիրառել այս ճգնաժամի պատասխանատուների դեմ, մենք կարող ենք ապահովել Արցախի անվտանգությունը այժմ և ապագայում։

Ես ձեզ հետ եմ լինելու ամեն քայլափոխի և միշտ լինելու եմ Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին»,- եզրափակել է նա:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի