copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:30 08-08-2023

ՀՀ ամենաշատ թվով զբոսաշրջիկներն այցելել են ՌԴ-ից, Վրաստանից և Իրանից

2023 թվականի հուլիսին Հայաստան է այցելել 256 հազար զբոսաշրջիկ, այս թիվը գերազանցում է 2022-ի նույն ամսվա ցուցանիշը, որը եղել է 189 հազար զբոսաշրջիկ: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի ղեկավար Աննա Մարգարյանը, ապա տեղեկացրեց, որ 2023 թվականի ցուցանիշը գերազանցել է նաև 2019 թվականի նույն ամսին գրանցած ցուցանիշը՝ 202 հազար զբոսաշրջային այցելություն:

«Նաև տարվա կտրվածքով, այսինքն՝ հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում, ունենք 1 միլիոն 260 հազար այցելություն, որը կրկին գերազանցում է 2019 թվականի նույն ժամանակահատվածի թվերը 29 տոկոսով»,- ասաց Աննա Մարգարյանը՝ նկատելով, որ նման ցուցանիշ արձանագրելուն նպաստել են նաև Հայաստանում անցկացվող փառատոները, իսկ Զբոսաշրջային կոմիտեն աջակցում է 17 նմանատիպ միջոցառումների անցկացմանը ամռան և աշնան ամիսներին:

Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվով առաջին տեղում Ռուսաստանն է, ապա՝ Վրաստանը և Իրանը, հետո մնացած երկրները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Բելառուսը:

Ըստ Աննա Մարգարյանի՝ վերջին շրջանում Հնդկաստանից, Չինաստանից, Դուբայից ևս զբոսաշրջային մեծ հոսքեր են գրանցվել: Կոմիտեն նաև մարքեթինգային արշավ է իրականացրել ԱՄԷ-ում, ինչի արդյունքում զբոսաշրջիկների թիվն աճել է: Այժմ աշխատանք է իրականացվում եվրոպական շուկաների հետ, հատկապես՝ Գերմանիայի, Իտալիայի, Բուլղարիայի, Չեխիայի, որտեղից ուղիղ չվերթներ կան դեպի Հայաստան:

Աննա Մարգարյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստան են այցելել նաև 8 երկրներից բլոգերներ, մեդիաներկայացուցիչներ, որոնք ներկայացնում են Հայաստանը՝ որպես զբոսաշրջային ուղղություն:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ