copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:00 07-08-2023

Մոսկվայի օդանավակայանում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել․ նա փորձել է 2 կգ-անոց ոսկե շղթա անցկացնել. ԶԼՄ

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել, որն ապօրինի կերպով փորձում էր երկու կիլոգրամանոց ոսկե շղթա անցկացնել։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Mash տելեգրամյան ալիքում։

Հաղորդվում է, որ Հայաստանի քաղաքացուն «կանաչ միջանցքում» նկատել են ՌԴ Դաշնային մաքսային ծառայության աշխատակիցները։

Հարցաքննության ժամանակ տղամարդը գրեթե անմիջապես հանել է զարդը, բայց նշել է, որ այն ընդամենը 50 հազար ռուբլի արժե եւ իր համար ոչ մի նշանակություն չունի։

Ընդ որում՝ փորձաքննության ժամանակ պարզվել է, որ շղթան 99,9 տոկոսով ոսկի է, իսկ դրա արժեքը մոտ 9 մլն ռուբլի է։ Ներկա պահին տղամարդուն սպառնում է 7 տարվա բանտարկություն, տեղեկացրել է «Московский комсомолец»-ը։

Ամենից շատ դիտված

09:42 Լավրովն ու Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիան». Պուտինը Մեդվեդևին կրկին դուրս է թողել ցուցակից
14:30 Իսրայելը կստիպի՞ Փաշինյանին վերանայել Ցեղասպանության հարցում դիրքորոշումը
12:30 Պուտինը հայտարարել է Կոստանտինովկայի 96%-ը գրավելու մասին
17:50 Ժպիտներ, գրկախառնություններ և կարոտ. ինչպես են դիմավորել Արտաշ Ասատրյանի դստերը
17:30 4-ն էլ մարտական ընկերներ էին. մանրամասներ՝ողբերգական դեպքից. News.am
16:15 Չնայած բաժանմանը՝ նրանք դստեր կողքին են. Դավիթ Աղաջանյանի լուսանկարը՝ դստեր մանկապարտեզի հանդեսից
10:21 Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև վերջնական ազատագրում թրքամետ բռնատիրությունից. Ավետիք Չալաբյան
19:56 Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին
15:10 Ալեքսանդր Բաբասյանը հաստատեց լուրերը. ով է նրա ընտրյալը
13:52 Գոռ Հակոբյանը հիվանդասենյակից լուսանկար է հրապարակել. ինչպես է ընթանում Ֆելիքսի բուժումը