Ներքին 3 տարի առաջ - 15:50 07-08-2023

Արցախի ԿԳՄՍ-ն առաջին դասարանցիների համար պայուսակներ է հավաքագրում

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է պայուսակների հավաքագրման՝ «Լույսի պայուսակ» ակցիան՝ հաշվի առնելով դպրոցական պայուսակների պակասը։ Այս մասին տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

Նախարարությունը մասնավորապես հայտնում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Ինչպես գիտեք, յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը առաջին դասարանցիներին տրամադրում էր պայուսակներ՝ առաջին անհրաժեշտության գրենական պարագաներով: Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակելու պատճառով հնարավոր չէ այս ուսումնական տարվան ընդառաջ կազմակերպել ավանդական դարձած ծրագիրը: Հաշվի առնելով նաև խանութներում դպրոցական պայուսակների պակասը՝ ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է պայուսակների հավաքագրման՝ «Լույսի պայուսակ» ակցիան:

Ըստ այդմ.

մայրաքաղաքի ու շրջանների բոլոր դպրոցներում ստեղծվել են պայուսակների հավաքագրման կետեր,

ովքեր տանն ունեն համեմատաբար լավ վիճակում գտնվող լրացուցիչ դպրոցական պայուսակներ, կարող են տանել իրենց բնակության վայրին մոտ գտնվող դպրոց և հանձնել,

լրացուցիչ խնդրանք. ովքեր տանն ունեն առաջին դասարանի այբբենարաններ (բարվոք վիճակում), նույնպես կարող են հանձնել դպրոցների հավաքագրման կետեր:

Սոցիալական բաղադրիչից զատ՝ «Լույսի պայուսակ» ակցիան նաև խորհրդանշական բնույթ ունի՝ պաշարված Արցախում իրար փոխօգնության ձեռք մեկնելու, միասին խնդիրները հաղթահարելու, բարության ու գիտելիքի լույս տարածելու»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը