copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:10 07-08-2023

Սևանա լճից դուրս է բերել 35-ամյա քաղաքացու դի

Օգոստոսի 6-ին, ժամը 23:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանի Շորժա հանրային լողափում քաղաքացու անձնական իրերն են գտել․ քաղաքացուն որոնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում է ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը։

Փրկարարները եւ ոստիկանության աշխատակիցները նշված հատվածում եւ մոտակա լողափների տարածքում իրականացրել են որոնողական աշխատանքներ։

Օգոստոսի 7-ին, ժամը 08։50-ին փրկարարները Շողակաթ համայնքին հարակից լողափից մոտ 15 մ հեռավորության և մոտ 1․8 մ խորության վրա հայտնաբերել են Ս․ Մ․-ի (ծնված 1988 թ․) դին, դուրս բերել ափ և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը