Ներքին 3 տարի առաջ - 09:30 07-08-2023

Արցախն ունի ուժեղ կամքի տեր քաղաքացիներ, բայց չունի իրեն առաջնորդող ղեկավար․ Աբրահամյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ նախօրեին տված հարցազրույցին։ Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։

Գրառման մեջ մասնավորապես ասվում է․

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի «բացառիկ» հարցազրույցը ցույց տվեց, որ Արցախն ունի ուժեղ կամքի տեր քաղաքացիներ, բայց չունի իրեն առաջնորդող ղեկավար:

Արայիկ Հարությունյանի վրա չեմ ուզում շատ կանգ առնել. մարդ ով եղել է 2018-ի Հայաստանյան այլանդակությունների գաղափարարակիցն ու Արցախում դրա տարածողը և դրա մասին հպարտ խոստովանողը, բավարար է նրան ճանաչելու համար:

Բայց այլ բանի վրա եմ ուզում կանգ առնել: Մեկ շաբաթ, միգուցե, ավելի, շեփորահարվում էր, որ Հարությունյանը բացառիկ հայտարարություններ է անելու և այն Արցախում որոշակի սպասումներ, այնուամենայնիվ, ձևավորվել էր:

Արցախցիները կարծում էին, թե Հարությունյանը պարզ խոսելու է ինչպես իրավիճակի իրական պատճառների, այնպես ձեռնարկվելիք քայլերի մասին:

Ավելի պարզ ասած, Արցախում մարդիկ կամք ունեն` դիմակայելու մեծ զրկանքների, սակայն կարևոր է, որ թունելի վերջում լույսը նկատելի լինի:

Անընդհատ կրկնել, որ պայքարը հանուն ինքնորոշման իրավունքի իրացման է, դա բավարար չէ, որովհետև նույն փաշինյանական ռեժիմն այդ սկզբունքն ամրագրել էր 2021 թվականի ընտրությունների նախընտրական ծրագրում, սակայն դրանից կարճ ժամանակ անց հայտարարվեց այդ սկզբունքից հետ կանգնելու և Արցախի հանձնման մասին:

Այս մասի վրա էլ երկար չկանգնեմ, Հարությունյանը քպ-ական շտաբի ակտիվ այցելուներից ու աջակիցներից էր` քպ շտաբի հայտնի լուսանկարը վկա:

Արայիկ Հարությունյանի հարցազրույցն Արցախում ավելի մեծ հոգեբանական խնդիրներ առաջացրեց, որովհետև իր խոսքում ոչինչ չկար շարժվելու ուղղությունների, Արցախում ճգնաժամի կառավարման և մարդկանց ապագայի մասին»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը