copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:21 06-08-2023

Ստեփանակերտում տեղի է ունեցել Artsakh STEM Expo 2023-ը

Այսօր՝ օգոստոսի 6-ին Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել «Գիտություն և մոտիվացիա» խորագրով «Artsakh STEM Expo 2023» կրթական-տեխնոլոգիական միջոցառումը:

Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառման նպատակը բնագիտական, տեխնոլոգիական, «Ճարտարագիտություն» և «Մաթեմատիկա» առարկաների նկատմամբ դպրոցականների և ուսանողների հետաքրքրությունը մեծանելն է, ինչպես նաև ինժեներական, տեխնոլոգիական և IT ոլորտներին նրանց ծանոթացնելն ու կրթություն-աշխատաշուկա կապի ընդլայնումը։ Բացման արարողությանն Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը ողջունելով մասնակիցներին ու կազմակերպիչներին՝ երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար կարևորել է գիտության ու տեխնիկայի սրընթաց առաջընթացից հետ չմնալը:

«Պիտի ցանկացած միտք, գաղափար ներդնենք Արցախը հզորացնելու համար: Այս հարթակը բարենպաստ է, որպեսզի կարողանանք գեներացնել մեր գաղափարները մտահղացումները և փոքր- ինչ առաջ մղենք գիտության զարգացումն Արցախ աշխարհում»,-ասել է նախարարը՝ արգասաբեր աշխատանք մաղթելով միջոցառման մասնակիցներին:

Հեռավար ողջունելով ներկաներին, «Artsakh STEM Expo 2023»-ի կազմակերպչական աշխատանքների համակարգող Արտավազդ Բոյաջյանը շնորհակալություն հայտնեց իր թիմին, որի շնորհիվ հնարավոր է դարձել հաղթահարել շրջափակման շատ դժվարություններ ու կյանքի կոչել գաղափար, որի նպատակն ուսման, զարգացման և առաջընթացի համար միջավայր ու հնարավորություններ ստեղծելն է:

Միջոցառման աջակից, ամերիկաբնակ Քրիստինե Զաքարյանի խոսքով՝ առանց գիտության ու տեխնոլոգիական առաջընթացի ուժեղ պետություններ չեն լինում:

«Աշխարհը զարգանում է շատ արագ, իսկ այդ ամենից հետ մնալը նշանակում է պարտվել»,-շեշտել է նա՝ անհրաժեշտություն համարելով աշխարհի գիտատեխնոլոգիական տեղաշարժերին, նորություններին հետևելն ու դրանք ի շահ Արցախի կիրառելը:

Միջոցառմանը տեղի է ունեցել գիտական, ինժեներական և աշակերտական-ուսանողական խմբերի հետազոտական արտադրանքի և աշխատանքների ցուցահանդես: Պանելային քննարկումների ընթացքում էլ գիտական, ինժեներական, տեխնոլոգիական և բիզնես ոլորտների ներկայացուցիչներն անդրադարձլ են իրենց փորձին, աշխատանքի առանձնահատկություններին, ոլորտում առկա հնարավորությունները, նոր տենդենցներին ու մասնագիտություններին:

Ըստ կազմակերպիչների կազմակերպվելու է նաև Արցախում գործող գիտական, տեխնոլոգիական, ինժեներական գաղափարների մրցույթ՝ նպատակ ունենալով խթանել ՀՀ-ում և սփյուռքում գործող տեխնոլոգիական ընկերությունների հետ կապերը և մենթորության հնարավորություն ստեղծել։

Միջոցառմանը մասնակցել են հանրակրթական դպրոցների բարձր դասարանների աշակերտներ, ուսանողներ, հետաքրքրված անհատներ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ