copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:02 02-08-2023

ԲՏԱ նախարարը Հունգարիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը օգոստոսի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունգարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոյին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Հունգարիայի դեսպանատան առաջին քարտուղար Զոլտան Հեգին:

Ողջունելով դեսպանին՝ Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է ԲՏԱ նախարարության կողմից իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը, մասնավորապես անդրադարձել է «Ինժեներական քաղաք» ծրագրին, Ազգային վենչուրային հիմնադրամին, ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, տիեզերական գործունեության և թվայնացման ոլորտում տարվող աշխատանքներին: Նախարարը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև վերահաստատվող համագործակցությունը կարող է զարգանալ բարձր տեխնոլոգիական մի շարք ուղղություններով:

Հունգարիայի Հանրապետության դեսպան Աննա Մարիա Շիկոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ներկայացրել իրենց երկրում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում առկա ներուժը և նշել, որ Հունգարիան առաջատարներից է STEM կրթության ծրագրերի իրականացմամբ, ենթակառուցվածքներով հագեցած արդյունաբերական պարկերով, որի փորձով պատրաստ են կիսվել Հայաստանի հետ: Դեսպանի խոսքով՝ թեև իրենց երկրում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն չկա, սակայն այլ նախարարություններ իրականացնում են տեխնոլոգիական արդյունաբերության գործառույթներ և պատրաստակամ են համագործակցելու Հայաստանի հետ:

Կողմերը քննարկել են նաև տիեզերական տեխնոլոգիաների, ինժեներիայի, հետազոտությունների ու մշակումների (R&D) էկոհամակարգի, 5G ցանցի, ոլորտային ընկերությունների բիզնես կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում փոխգործակցության հնարավորությունները։

Հանդիպման ավարտին նախարարը դեսպանին առաջարկել է ճանաչողական այց իրականացնել Ինժեներական քաղաք և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Դեսպանն էլ իր հերթին հրավիրել է Ռոբերտ Խաչատրյանին Հունգարիա՝ ծանոթանալու իրենց երկրի տեխնոլոգիական և գիտակրթական հաստատությունների գործունեությանը, ՏՏ ոլորտում հունգարական փորձին, ինչպես նաև օգոստոսին Երևանում կայանալիք Հունգարիայի ազգային տոնին:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի