copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 12:30 02-08-2023

Հռոմի պապը Ղուրանի հրապարակային այրման դեպքերը «բարբարոսություն» է որակել

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է Ղուրանի՝ վերջերս Շվեդիայում և Դանիայում տեղի ունեցած հրապարակային հրկիզման սկանդալային դեպքերը՝ կատարվածը որակելով «բարբարոսություն» և ասելով, որ նման սրբապիղծ քայլերը խոչընդոտում են ազգերի միջև երկխոսությանը: Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Պոնտիֆիկոսն այս հայտարարությունն արել է երեքշաբթի՝ ի պատասխան Արգենտինայի իսլամական հիմնադրամի ներկայացուցիչ, արգենտինացի շիա գիտնական Աբդուլ Քարիմ Պազի նամակին: Անցյալ շաբաթ Աբդուլ Քարիմ Պազը նամակ էր հղել կաթոլիկ եկեղեցու ղեկավարին, որում դատապարտել էր մուսուլմանների համար սուրբ գրքի օրինակների այրման կրկնվող գործողությունները:

«Սուրբ Ղուրանի այրման պատմությունն իսկապես բարբարոսական է։ Այս դեպքերը վնասում և խանգարում են մարդկանց միջև հասուն երկխոսությանը»,- ի պատասխան գրել է Հռոմի պապը։

Հուլիսի սկզբին ԱՄԷ արաբալեզու al-Ittiha թերթին տված հարցազրույցում պոնտիֆիկոսը դատապարտել էր «խոսքի ազատության» պատրվակով Ղուրանի պղծման թույլտվությունը: Նա այս մասին ասել էր այն բանից հետո, երբ Շվեդիան թույլատրել էր պղծել Ղուրանի օրինակը Ստոկհոլմի մզկիթի մոտ:

Անցած ամսվա ընթացքում մուսուլմանների սուրբ գիրքը մի քանի անգամ պղծման գործողությունների են ենթարկվել ծայրահեղական տարրերի կողմից Շվեդիայում և Դանիայում, որոնց կառավարությունները այս գործողություններն արդարացրել են «արտահայտվելու ազատության» պատրվակով, նկատում է աղբյուրը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը