copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 10:00 01-08-2023

Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքով կալանավորված անձանցից մեկն ազատ է արձակվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ դատարանը ազատ է արձակել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքով կալանավորված անձանցից մեկին. ո՞վ է նա:

Ինչպես հայտնի է, ամիսներ առաջ ԱԱԾ-ն կալանավորել էր Արա Բադոյանին, և մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի և, դրանով պայմանավորված, նույն օրը ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ պատերազմը դադարեցնելու և Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող մի շարք տարածքներ Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվամիջոցներում հրապարակվելու հետո, համացանցի միջոցով տեղեկանալով, որ մայրաքաղաք Երևանում գտնվող ՀՀ կառավարության շենքի մոտ ամբոխ է հավաքել, և կատարվում են զանգվածային անկարգություններ, գնացել է նշված վայր և միացել զանգվածային անկարգությունների մասնակիցներին, հարվածներ հասցրել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին:

Բադոյանը չէր ընդունում մեղադրանքը և իրավապահներին հայտնել էր, որ այնտեղ գտնվել է, բայց չի հարվածել Արարատ Միրզոյանին: Եվ, ահա, այս գործը ուղարկվել էր դատարան. դատարանը 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել ԱԳ նախարարին ծեծած անձին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել