Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:38 31-07-2023

Վագիֆ Խաչատրյանին հավանաբար շփոթել են նույն անուն-ազգանունով այլ քաղաքացու հետ, որը զոհված է

Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ մի խումբ ցուցարարներ ակցիա են իրականացնում՝ պահանջելով Արցախի ապաշրջափակումը։ Այնտեղ է նաև Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը։ Ավելի ուշ նա հանդիպում էր ունեցել ԿՄՄԿ ներկայացուցիչների հետ։

«Խոսել եմ հորս առևանգելու կապակցությամբ։ Ասել են, որ իրենք էլ են ցավում, չպիտի նման դեպք լիներ, իրենք էլ չգիտեին, Ադրբեջանը համաձայնություն էր տվել, որ հայրս պետք է անցներ, բայց խախտել է, իրենք էլ են ցավում այդ փաստի վերաբերյալ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը՝ անդրադառնալով Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ ունեցած իր հանդիպմանը։

Վերան ասաց, որ առաջին պատասխանատուն հենց Կարմիր խաչն է, քանի որ իրենք էին ստանձնել հորը անցակետով անվնաս անցկացնելու պատասխանատվությունը, բայց խախտել են իրենց խոստումը։

Վագիֆ Խաչատրյանի դուստրը նշեց, որ հուլիսի 29-ից առ այսօր հորը միայն մեկ անգամ են այցելել Կարմիր խաչից, նա եղել է հիվանդանոցում, առայժմ որևէ նորություն չունի։ Որևէ ակնկալիքներ չունի Կարմիր խաչից, թե նրանք պիտի վերադարձնեն հորը։

Լրագրողների հետ զրույցի ժամանակ Վերա Խաչատրյանին մոտեցավ մի կին և ցուցադրեց մի գերազմանաքարի լուսանկար, որում երևում էր Վագիֆ Խաչատրյան անուն-ազգանունով մարդու գերազմանաքարը։ Քաղաքացին պնդում էր, որ Վերայի հորը շփոթել են այդ մարդու հետ, որը զոհված է։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում