Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:57 31-07-2023

Արցախի բնակիչների ինտեգրացիան ադրբեջանական բանտերով է լինելու․ Լևոն Հայրյան

«Այսօրվա հիմնական պահանջը Բերձորի միջանցքի ապաշրջափակումն է և Արցախի ինքնորոշման ճանաչումը, ընդ որում ոչ թե մեկը մյուսից առաջ, այլ զուգահեռ։ Ուրիշ փրկություն չունենք։ Մեռնե՞լն է դժվար, թե՞ փորձ անելը»։ Այս մասին այսօր ՄԱԿ-ի գրասենյակի մոտ արցախցիների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ, Հադրութի բնակիչ Լևոն Հայրյանը։

«Մինչև մեր սուվիրենիտետը այնտեղ չհաստատվի, ճանապարհը չի բացվելու։ Այսօր արագաբար բացեն, ժողովրդին օգնության հասնեն, չմեռնեն մարդիկ և զուգահեռ միանգամից սկսեն ինքնորոշման ճանաչումը։ Եթե չենք կարող, թող գնան, մեր գլուխը չցավացնեն։ Վերջիվերջո պատասխանատվության ժամը գալու է, քո գործը չես անում, պիտի պատասխանատվության ենթարկվես։ Հայաստանի Հանրապետության կառավարության գործը ո՞րն է․ հայ ազգի հարցերին, դարդերին տեր կանգնել, ոչ թե ման գալ, նկարվել, սելֆի անել»,- ասաց Հայրյանը։

Վագիֆ Խաչատրյանի առևանգման մասին հարցին ի պատասխան Հայրյանը ասաց․ «Արցախի քաղաքացուն առևանգելը եթե որոշ մարդկանց համար անսպասելի էր, Ալիևի հռետորաբանությունից մի 6-7 ամիս առաջ ես արդեն պարզ տեսա, որ մարդկանց էնտեղ առևանգելու են։ Արցախի բնակիչների ինտեգրացիան ադրբեջանական բանտերով է լինելու, որպեսզի հետագայում չթպրտան։ Ալիևը ցույց է տալիս ճանապարհը, մնում է՝ մենք ընդունենք։ Ալիևին չենք ընդունում, ռուսի խաղաղարությունը չենք ընդունում, միջազգային հանրության դեսպան Քվինի ապուշ հայտարարությունը չենք ընդունում, չենք ընդունում և վերջ։ Մենք պետք է ունենք սեփական թասիբ, մեր դարդի ու ցավի հետևից գնանք»։

Մանրամասն՝ տեսանյությում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին