Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 10:10 31-07-2023

Ակցիայի մասնակիցները Կարմի խաչին մինչև 17։30-ը ժամանակ են տվել

Այսօր վաղ առավոտից մի խումբ արցախցի երիտասարդներ փակել են Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի մուտքերը։

Որոշում է կայացվել կազմել 10 հոգանոց խումբը, որը մուտք կգործի գրասենյակ՝ ներկայացնելով իրենց պահանջները՝ շարունակելով փակած պահել գրասենյակի մուտքերը։ Նշվեց, որ նախաձեռնությունը պահանջում է Ժնևում շտապ մամուլի ասուլիս հրավիրել և իրավիճակին հստակ գնահատական տալ, վերադարձնել Վագիֆ Խաչատրյանին։

Ակցիայի մասնակիցը հստակեցրեց, որ մինչև 17։30 կսպասեն, այնուհետև եթե մինչև այդ ժամը պատասխան չլինի, կդիմեն կտրուկ քայլերի։

Ակցիայի մասնակիցը նշեց, որ Կարմիր խաչի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին ավելի ուշ կիջնի և կզրուցի ակցիայի մասնակիցների հետ, կպատասխանի լրագրողների հարցերին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում