copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:56 30-07-2023

Մի մտեք այդ թակարդը, մի արդարացեք, Վագիֆն իրավունք ուներ զենքը ձեռքին պաշտպանել իր ընտանիքը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Վագիֆ Խաչատրյանի առեւանգումն ունի չափազանց լուրջ վտանգներ, եւ այդ վտանգներն այլ հարթության մեջ են գտնվում։

Նրան մեղադրելու են 90-ականներին պատերազմին մասնակցելու մեջ, իսկ պաշտպանները պաշտպանությունն այն ուղղությամբ են տանելու, որ նա «պատերազմական հանցագործություններ» չի կատարել։

Արդեն Ֆեյսբուքն ու մամուլը Վագիֆի «պաշտպանությունն» տանում է այն ուղղությամբ, որ նա ընդամենը վարորդ է եղել ու այլ մեղքեր չունի։ Այսինքն, 91-94 թթ. պատերազմի մասնակցությունը ոչ թե հայրենիքի պաշտպանություն է, այլ հանցագործություն։

Բնականաբար, Բաքվին ձեռնտու կլինի բաց դատ կազմակերպել ու հրավիրել միջազգային դիտորդներ, անգամ պաշտպաններ, որոնք կփորձեն նրան պաշտպանել, որպես պատերազմի հետ կապ չունեցող անձ։

Մի մտեք այդ թակարդը, մի արդարացեք, Վագիֆն իրավունք ուներ զենքը ձեռքին պաշտպանել իր ընտանիքն Ադրբեջանի հանցագործություններից ու լավ է արել։

Սա մեր միակ թեզը պետք է լինի, իհարկե, այս կառավարության հրաժարականից հետո, որի թեզերը համընկնում են Բաքվի թեզերի հետ։ 2018-ի դավադրությունն ահռելի չափեր է սկսել ընդունել։

Մեզ վրա սերբական տարբերակն են փորձում աշխատացնել ու դրա համահեղինակները երկրի ներսում են»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել