copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 22:27 28-07-2023

Հայ մարմնամարզիկները՝ Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնի ոսկե մեդալակիրներ

այաստանի սպորտային մարմնամարզության երիտասարդական հավաքականը 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Սլովենիայի Մարիբոր քաղաքում ընթացող Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնի առանձին վարժություններում:

Օլիմպիական փառատոնի հաղթողի կոչմանն արժանացել են Մամիկոն Խաչատրյանն ու Համլետ Մանուկյանը, իսկ Ռոբերտ Գյուլումյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել նժույգ թափեր վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 13,966 միավոր: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Համլետ Մանուկյանը 13,233 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Մանուկյանն իր հերթին հավասարը չի ունեցել օղակների վարժությունում՝ վաստակելով 13,666 միավոր: Այս վարժությունում հանդես է եկել նաև Մամիկոն Խաչատրյանը և հավաքելով 12,800 միավոր՝ զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը:

Հայաստանի հավաքականի անդամ Ռոբերտ Գյուլումյանն էլ բրոնզե մեդալ է նվաճել ազատ վարժությունների մրցումներում՝ հավաքելով 13,066 միավոր:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել էր երրորդ տեղը՝ 156,500 միավորով: Մարմնամարզիկները Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում հանդես էին գալիս Հայկ Նազարյանի գլխավորությամբ:

Օլիմպիական փառատոնին մասնակցում են նաև հեծանվորդներ Անի Գյոզալյանը, Ալեն Միրզոյանը, Հարություն Իսրայելյանը, լողորդներ Անահիտ Մուրադյանը և Սամվել Կարապետյանը, աթլետներ Սոֆիա Ջավախյանը, Վահե Արզումանյանը, ձյուդոիստներ Մհեր Օհանյանը, Ռազմիկ Գալստյանը, Արսեն Բադալյանը, Անդրեյ Անդրեյանը, Հայկ Դարբինյանը, Սեյրան Սարուխանյանը, Սյուզաննա Մանուկյանը, թենիսիստներ Սոֆի Գիդաչյանը, Լիլիթ Անտոնյանը, Դավիթ Պողոսյանը և Միքայել Ավանեսյանը, ինչպես նաև մարմնամարզիկ Մարիետա Բուչախչյանը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել