copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:40 28-07-2023

Նուբարաշենի աղբավայրում փրկարարները շարունակում են իրականացնել հերթապահություն

Հուլիսի 28-ին, ժամը 08։00-ի դրությամբ Նուբարաշենի աղբավայրում ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ իրականացնում է հերթապահություն, տեղում իրականացվում են նաև հովացման աշխատանքներ։

Տեղում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել 14 մարտական հաշվարկ, Երևանի քաղաքապետարանի 8 ջրատար, օգտագործվել է 478 տոննա ջուր (որից 138 տոննան տրամադրվել է փրկարարների կողմից) և 13 բեռնատար հող։

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին, ժամը 22:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում:

Հուլիսի 26-ին, ժամը 17։59-ին Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Մոտ 5000 քմ տարածքում այրվում է կուտակված աղբ։ Աղբավայրի շինարարական հատվածում՝ մոտ 30 քմ տարածքում, իրականացվել են ծխացող օջախների վերացման աշխատանքներ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը