copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:40 27-07-2023

ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչների հետ քննարկվել է Գյումրիում կայուն էներգիայի զարգացմանն ուղղված պիլոտային ծրագիրը

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը հանդիպում-քննարկում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի Էներգետիկ անվտանգության ծրագրի ներկայացուցիչների հետ՝ գլխավորությամբ ծրագրի ղեկավար Աբգար Բուդաղյանի։ Էներգետիկ անվտանգության ծրագրի նպատակն է՝ առաջիկա չորս տարիների ընթացքում իրականացնել պիլոտային ծրագիր, որն ուղղված կլինի Գյումրիում կայուն էներգիայի զարգացմանը։

Ողջույնի իր խոսքում Վարդգես Սամսոնյանը անդրադարձ է կատարել ԱՄՆ միջազգային գործակալության Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրին, ապա խոսել վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ոլորտում մինչ այս Գյումրիում իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքների մասին։

Համայնքի ղեկավարն իր խոսքում ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրով համայնքապատկան կառույցներում տեղադրվել են արևային կայաններ, բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության ծրագիր է իրականացվոում, համայնքապետարանի կողմից տարվում են աշխատանքներ քաղաքի լուսավորության ցանցում՝ տեղադրվում են էլներգախնայող լամպեր, ԴԱՇԻՆՔ հանուն կայուն և կանաչ կառավարման (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ) / (ABC.GoV) Alliance for Better City Governance) ծրագրի շրջանակներում նախատեսվում է Գյումրի ներկրել և շահագործել էլեկտրական ավտոբուսներ և այլն։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև էներգետիկ ռեսուրսների օգտագործման, դրա արդյունքում համայնքի ունեցած տնտեսումների, դոնոր կազմակերպությունների ներգրավման, ոլորտի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին առնչվող հարցեր։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
16:38 6 երեխա, 30 քմ տուն և 100 000 դրամ վարձ. Սոցապը բազմազավակ մորը զրկել է նպաստից
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է