copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:10 26-07-2023

Սարի Թաղում մոտ 500 սեփական տուն օրերով լույս չեն ունենում․ shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 26-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։

Այս պահին Սարի Թաղում ժողովրդին հայտնի՝ «Սարի Թաղի կալցեվոյի» մոտ են հավաքվել մեծ թվով սարիթաղցիներ։
Նրանք պահանջում են, որպեսզի պատկան մարմինները վերջապես պատասխան տան, թե ինչն է պատճառը, որ 5 տարուց ավելի է՝ իրանք հայտնվել են 90-ականնների Հայաստանում։

Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասել են․

«Մոտ 5 տարի է՝ չգիտենք, թե էս մեր հոսանքների խնդիրը որ պատկան մարմինն է լուծելու։ Արդեն դարձել ենք անպոչ հեռախոսի մասնակից։ Զանգում ենք «Հայաստանի էլեկտրական ցանցեր», քաղաքապետարանի թեժ գիծ, թաղապետարան, բոլորն արդեն մեր համարները ֆիքսել են։

Մենակ էսօր 1 ժամ հազիվ հոսանք տվեցին։ Այս պահին էլ մի քանի փողոցների տներ հոսանքազրկված են։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պետք է մի քիչ սրտացավ մոտեցում ցուցաբերի իր սպառողների նկատմամբ։ Տվյալ դեպքում՝ մոտ 500 տան բնակիչներս իր սպառողներն ենք։ Ու բոլորս կանոնավոր վճարումները կատարում ենք, անգամ այն դեպքում, երբ օրերով հոսանք չենք ունենում»։

Ավելի ուշ բնակիչներին խոստացել են 1 շաբաթում խնդիրը կարգավորել։ Սակայն նրանք թերահավատ են, քանի որ 5 տարի է՝ խոստանում են հարցը լուծել։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում