Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:09 24-07-2023

Արմինե Աֆեյանը կրկին միացել է «Ավրորայի» թիմին

Արմինե Աֆեյանը միացել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության թիմին՝ որպես գործադիր տնօրեն: 2015-2016 թթ. նա եղել է «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի հանրային կապերի պատասխանատուն: Նոր պաշտոնում նա կհամակարգի նախաձեռնության ամենօրյա աշխատանքը եւ պատասխանատու կլինի Հյուսիսային Ամերիկայում ու Եվրոպայում «Ավրորայի» կապերի ամրապնդման համար:

«Հրաշալի է վերադառնալ տուն՝ «Ավրորա»: Ես հպարտ եմ այս ութ տարիների ձեռքբերումների համար եւ ոգեւորված՝ իմ նպաստը բերելու առաջընթացի հաջորդ փուլին: Նախեւառաջ, մեծ պատիվ է ունենալ հնարավորություն՝ աշխարհին ներկայացնելու «Ավրորայի» հերոսների պատմությունները: Մենք հույս ունեինք, որ դրա կարիքը չի լինի, բայց այսօր աշխարհն ավելի, քան երբեւէ կարիք ունի մարդասերների: Սովորական մարդկանց պատմությունները, որոնք գնում են արտասովոր քայլերի, պետք է ոգեշնչեն մեզ անելու մեր բաժին գործը՝ լինի դա անարդարության մասին բարձրաձայնելը, մեր համայնքում քայլեր ձեռնարկելը, թե արժանի նպատակների համար նվիրատվություն կատարելը. աշխարհն ունի այդ ամենի կարիքը: Ես չէի կարող ավելի հպարտ լինել, քան իմ գործով երախտագիտությունս արտահայտելը՝ այս վճռորոշ պահին կրկին միանալով «Ավրորային»,- ասել է Արմինե Աֆեյանը։

Ծնունդով բոստոնցի (Մասաչուսեթս) Արմինե Աֆեյանը քաղաքագիտության բակալավրի աստիճան է ստացել Յեյլի համալսարանում, որտեղ նա սովորել է միջազգային հարաբերություններ՝ մասնագիտանալով Հայկական հարցի շուրջ: Նա նաեւ ունի INSEAD-ի բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան: Մինչեւ «Ավրորան» Արմինեն աշխատել է սպառողական տեխնոլոգիաների ընկերություններում, վերջինը Wayfair-ն էր, որտեղ նա աշխատում էր որպես գլխավոր կառավարիչ:

2023 թ. «Ավրորան» նշում է իր գործունեության 8-ամյակը: Նախաձեռնությունն արդեն օգնության ձեռք է մեկնել ավելի քան 2.7 միլիոն մարդու, այդ թվում՝ պատերազմից, հակամարտություններից, հալածանքներից եւ մարդասիրական այլ աղետներից տուժած 1.1 միլիոն անհատի, որոնք օգնություն են ստացել «Ավրորա» մրցանակի միջոցով: Մրցանակի հաջորդ դափնեկրի անունը հայտնի կդառնա 2024 թ. գարնանը: Նա կստանա 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ եւ նվիրատվության շղթան շարունակելու բացառիկ հնարավորություն՝ աջակցելով կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվող մարդկանց:սիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամ (Հայաստան):

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել