Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:51 22-07-2023

Թոռներս Արցախից զանգում, ասում են՝ տատի՛, որ գաս, հետդ ամեն ինչ կբերես

«Ես 3 ամիս է Արցախից դուրս եմ եկել »,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց, այս պահին Գորիսում գտնվող, Ալեքսանյան Գայլան։

«Մայրս 91 տարեկան է, ապրում է ՌԴ-ում։ 91 թվականից, երբ թուրքերը մեր գյուղերը վերցրին, մայրս փախստական դարձավ, եղբայրս՝ շուտվանից էր ապրում ՌԴ-ում, իսկ հայրս վիրավոր էր։ Երբ վիրավորվեց, եղբայրս իրեն էլ տարավ ՌԴ։ Հայրս այնտեղ մահացավ, իսկ մայրս հիմա ծանր հիվանդ է»,- պատմեց Ալեքսանյանը։

Ալեքսանյանը մոր խնդրանքով է Արցախից դուրս եկել, որ գնա ՌԴ այցելության, որից հետո չի կարողացել Արցախ հետ վերադառնալ։

Տիկին Գայլան երեք երեխա ունի Արցախում։ Նա նշեց, որ երեքն էլ չափահաս են, աշխատում են, բայց վիճակը այս պահին սուղ է։

«Աշխատում են, բայց սնունդ չկա, վատ վիճակում են, ինչպես Արցախի ժողովուրդն է, այնպես էլ իրենք են, մի կերպ ապրում են»,- ասաց նա։

Արցախցի կինն ասաց, որ իրենց մտքով երբեք չի անցել Արցախից դուրս գալ.«Թոռներս Արցախից զանգում, ասում են՝ տատի՛, որ գաս, հետդ ամեն ինչ կբերես»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ