Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:25 20-07-2023

«Խելացի գոմերում» արտադրված կաթը 200 դրամից պակաս չէ, որովհետև մարդու ձեռքը չի կպնում․ Փաշինյան

Այսօր Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մեր երկրում աճ է գրանցվում ժամանակակից գյուղատնտեսության ոլորտում։

Փաշինյանն արձանագրեց, որ ինտենսիվ այգեգերծությունը, ոռոգման կաթիլային համակարգի ներդրումն ու «խելացի անասնաֆերմայի» հիմնումն թեկուզ դժվարությամբ, բայց առաջ են գնում։ Նա իր կաբինետի անդամներին ներկայացրեց վերջերս Մասիսում այցելած «խելացի անասնաֆերմայում» տեսածը։

«Օրինակ, «խելացի անասնագոմերի» ծրագրից շատ ենք խոսել, հաճախ նեղսրտել ենք, որ ծրագիրը բավարար չափով առաջ չի գնում, բայց հիմա մենք մարզերում տեսնում են, որ հայտնվում են «խելացի անասնագոմեր»։ Արարատի մարզ կատարած այցի ժամանակ ես առիթ ունեցա տեսնել այդպիսի անասնագոմերից մեկը։

Գիտեք, որ կաթի գների հետ կապված ամեն տարի խնդիրներ են առաջանում։ Մենք ԱԺ-ի ամբոնից էլ հայտարարեցինք, որ նույնիսկ սեզոնին «խելացի անասնագոմում» արտադրված կաթի գինը 200 դրամից չի իջնում։

Գնացինք և համոզվեցինք, որ տնտեսվարողը մեկ լիտր կաթը 200 դրամով է հանձնում։ Շատ կարևոր էր տեսնել, որ կաթի արտադրության ժամանակ մարդու ձեռքը չի կպնում, ինչը միանգամից ազդում է գնի վրա»,- տպավորություններով կիսվեց գործադիրի ղեկավարը՝ կոչ անելով ճանաչողական այցեր կազմակերպել «խելացի անասնագոմեր»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը