copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:56 19-07-2023

Լուսինե Բադալյանի դրամական միջոցներն ավելացել են. ինչ ունեցվածք ունի պատգամավորը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախկին հաղորդավար Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, ֆինանսական վիճակը բարելավել է: Նա 2022 թվականի վերջում 48 մլն դրամի վարկ է ունեցել, որը հիփոթեքով բնակարան ձեռք բերելու համար է նախատեսված, սակայն բուն հիփոթեքով ձեռք բերված բնակարանի մասին տեղեկություններ հայտարարագրում առկա չէ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արարատի մարզի Այնթափ համայնքում համատեղ սեփականության իրավունքով հողամաս ունի պատգամավորը եւ Աջափնյակ վարչական շրջամում էլ կրկին համատեղ իրավունքով բնակարան ունի՝ ձեռք բերված 2013 թվականին։ ՔՊ-ական պատգամավորը մեքենա չունի։ Լուսինե Բադալյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ բանկային հաշիվներին առկա գումարը նվազել է՝ 456 հազարից դառնալով 198 հազար դրամ, սակայն ավելացել են կանխիկ դրամական միջոցները։

Մասնավորապես, տարվա սկզբում նա ունեցել է 1500 դոլար, որը տարվա վերջում դարձել է 4 հազար դոլար, իսկ 2 մլն 600 հազար դրամն էլ դարձել է 3 մլն 500 հազար դրամ։ Մեկ տարվա ընթացքում պատգամավորը վաստակել է 10 մլն դրամ, որից 8 մլն 320 հազար դրամը նրա աշխատավարձն է, իսկ 1 մլն 680 հազար դրամ էլ նա ստացել է Ֆինանսների նախարարությունից։ Ինչի դիմաց է պատգամավորը Ֆինանսների նախարարությունից գումար ստացել, պարզ չէ. հայտարարագրում չի երեւում:

Նշված է նաեւ, որ նա մեկ տարվա ընթացքում 6 մլն 600 հազար դրամ է ծախսել վարկը մարելու համար: Եւ անհասկանալի է մնում, թե այդ դեպքում ինչպես են նրա կանխիկ միջոցներն աճել»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը