Ներքին Միտք 3 տարի առաջ - 20:39 15-07-2023

Աղաչում եմ, վե՛ր ելեք՝ կանխելու հայ ժողովրդի նոր ցեղասպանությունը. ԱՀ ՄԻՊ

Սփյուռքում ապրող քույրեր և եղբայրներ, ձեզանից շատերը իրենց նախնիների օրինակով գիտեն, թե ինչ է նշանակում ցեղասպանվել, ինչ է նշանակում հայրենազրկվել, ինչ է նշանակում ամբողջ կյանքն ապրել հայրենիքից հեռու՝ հայրենիքի կարոտը սրտում անթեղած։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, ձեզ խնդրում եմ, եթե կուզեք աղաչում եմ վե՛ր ելեք՝ կանխելու հայ ժողովրդի նոր ցեղասպանությունը, վե՛ր ելեք պարտադրելու աշխարհին գոնե այս անգամ պատասխանատվություն ստանձնելու հայ ճակատագրի համար։

Ամենուրեք ասում էին այլևս երբեք։ Պարտադրե՛ք նրանց հավատարիմ մնալ իրենց հայտարարություններին։ Մենք պետք է ջնջենք մեր ճակատագրից անընդհատ ցեղասպանվող ժողովրդի խարանը։

Սիրելի քույրեր և եղբայրներ, այս ամենը էկրաններից այն կողմ ինչ֊որ օտարի հետ տեղի ունեցող իրականություն չէ, սա Արցախում ապրող ձեր քույրերի և եղբայրների ամեն իր խեղվող ճակատագիրն է»,-նշել է նա՝ կից հրապարակելով տեսանյութ:


Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում