copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:21 14-07-2023

Իմ մայրը նման բառեր չի գրել և առհասարակ նման բառապաշար չունի. Մարիա Կարապետյան

Ես համարում եմ շատ կարևոր արձանագրել, որ իմ մայրը նման բառեր չի գրել և առհասարակ նման բառապաշար չունի, սա կարևոր է և ընդգծված կրկնեմ նաև պատասխանիս վերջում։ Այս մասին այսօր խորհրդարանում հրավիրված ասուլիսում, անդրադառնալով իր գրառման տակ իր մոր՝ Աիդա Հայրապետյանի հայհոյախառն մեկնաբանություններին, հայտնեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ հաստատելով, որ այդ հայհոյաքների հեղինակի անուն ազգանունը համընկնում է իր մոր անվան հետ:

Պատգամավորը նշեց, որ ինքն ու թիմակիցները սոցցանցերում պարբերաբար գրոհների են ենթարկվում։

«Երբ ես նայում եմ իմ գրառումների տակ մեկնաբանություններին, ակնհայտ է դառնում, որ դա ոչ թե ինքնաբուխ, բնական զայրույթ է, որն արտահայտվել է ոչ ճիշտ բառապաշարով, այլ կազմակերպված ինչ-որ գրոհ է և դրա նպատակը լռեցնելն է հանրային գործիչներին, այս պարագայում՝ ինձ։ Եվ ես ենթադրում եմ, որ նախորդող օրերին, հատկապես ԵԱՀԿ վեհաժողովի շրջանում տեղի ունեցած գրոհի էֆեկտիվությունը ցածր գնահատելով կազմակերպիչները որոշել են, որ իմ անձն էլ ներգրավվեն դրա մեջ»,- նշեց նա։

Կարապետյանը ևս մեկ անգամ կրկնեց, որ իր մայրը չունի նման բառապաշար․ «Ինձ ճանաչող մարդիկ կարող են ենթադրություններ կազմել ինձ դաստիարակած մարդու մասին։ Ֆեյսբուքում իմ մոր ակտիվության դրսևորումներն ուսումնասիրելով կարող են եզրակացնել, որ մաքսիմում ինչ կարող է անել՝ իմ գրառումների տակ «Դիսնեյ» մուլտֆիլմի ստիկեռ դնելն է։ Կրկնում եմ՝ մայրս չի արել նման բան, չունի նման բառապաշար»։

Նա նաև հավելեց, որ չունի ամբողջական պատասխան, թե ինչ է տեղի ունցել․ «Ես չունեմ ամբողջական պատասխան, թե ինչ է տեղի ունեցել, բայց վերադարձից հետո, իմ էլեկտրոնային փոստին նկատել եմ նամակ, որով փորձել են կոտրել իմ ֆեյսբուքյան օգտահաշիվը: Այսինքն՝ այդ գրոհն այդ մասշտաբի էր հասել, ինչն իմ համար զարմանալի էր, ես չէի պատկերացնում, որ այդ ուղղությամբ այդքան ջանքեր էր պետք գործադրել»։

Կարապետյանը հայտնեց, թե չի կարող անհերքելի ապացույցներ ներկայացնել, հետևաբար ապավինում է ողջախոհությանը: «Շատ վատ բառապաշար էր, պախարակելի բառապաշար էր շատ վատ մեկնաբանություն էր թողնվել և դրանցի հետո իբրև, թե երկխոսություն էր ընթացել իր և իմ մոր միջև, ինչը չի համապատախանում իրականությանը»,-ասաց Մարիա կարապետյանը և հայտնեց որ իրավապահների չի դիմի, քանի որ չի ցանկանում որ այդ բառերը շրջանառվեն:





Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի