Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:48 13-07-2023

Վայոց ձորում կանցկացվեն տակտիկական ուսումնավարժություններ

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ հուլիսի 14-ին, ժամը 10:00-ից 14։00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Մարտիրոս և Գոմք բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ։

Ուսումնավարժությունների ընթացքում գործարկվելու են բնակավայրերի էլեկտրական շչակները: