copy image url
Ներքին Խոսք 2 տարի առաջ - 17:31 13-07-2023

Սևանից ջրառը ոչ թե գյուղացիների, այլ Սևան-Հրազդան կասկադի համար է

Կառավարությունն ակնհայտ օրենքին ոչ համապատասխան առաջարկ է ներկայացնում Սևանա լճից լրացուցիչ ջրառ կատարելու վերաբերյալ։ Բնապահպան Սիլվա Ադամյանն, Oragir.News-ի հետ խոսելով Սևանա լճին սպառնացող ջրային պակասից, ասաց, որ դա ունի տարբեր պատճառներ, որոնց մասին տարբեր բնապահպաններ բազմիցս խոսել են. «Առաջին հերթին դա ջրբացթողումներն են, երկրորդ հերթին ձկան պաշարների պակասը, որ թույլ չի տալիս, որպեսզի ջրի էկոլոգիան ճիշտ զարգանա և այն Սևանա լճի տակի նստվածքը, որը մնում է այն մասերում, որտեղ որ ջուրը բարձր է, ջուրը հստակ չի մաքրվում»,- ասաց բնապահպանը։

Բնապահպանի խոսքով այս ամենը հանգեցնում է նրան, որ նախ ջրի ջերմաստիճանն է բարձրանում և ունենում ենք ջրի պակաս։ «Քանի որ կառավարությունը հաշվի չի առնում այն հանգամանքը, որ լիճը շատ վատ վիճակում է, ծաղկման պրոցեսներ են գնում, նորից ջրբացթողումներ է անում, իբր գյուղական տնտեսությունների համար»,- շեշտեց բնապահպանը։

Ադամյանը վերհիշեց․ «Իրականում մենք դեռ մի քանի տարի առաջ խոսեցինք, ասացինք, որ այդ ջրի մեծ մասը գնում է ոչ թե գյուղացուն, այլ Սևան-Հրազդան կասկադ, որտեղից էլ ստացվում է էլեկտրաէներգիա»։

Ադամյանը նշեց, որ դա արդեն իսկ ապացուցված փաստ է իրենց կողմից, որի մասին միշտ խոսել են. «Սա բարձրաձայնվել է նաև դրսի համաժողովներում, բայց, ինչպես տեսնում ենք, ոչինչ չի փոխվել, չենք կարողանում ապացուցել, որ խնդիրն այն է, որ ջուրը գնում է, և Սևանը մնացել է այդ վիճակում»։

Բնապահպանի խոսքով մենք պետք է անենք այնպես, որ ջրթողումները վնաս չհասցնեն լճին։ «Մենք 15 տարուց ավելի է՝ ասում ենք՝ ջրառը կանգնեցրեք, բարձրացրեք Սևանա լճի մակարդակը, փորձեք Սևանի ջուրը չիջնի, բայց, ցավոք սրտի, մեզ ոչ մեկ չի լսում»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը