copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:45 13-07-2023

Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի պաշտպանության նախարարին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Minval լրատվականը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում նշվել է, որ սա այս տարվա ընթացքում Ադրբեջանի նախագահի և Իսրայելի պաշտպանության նախարարի երկրորդ հանդիպումն է, իսկ առաջինը տեղի էր ունեցել փետրվարին՝ Մյունխենում։

Հաղորդվում է, որ կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացման, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության կապակցությամբ։ Ալիևը և Գալանտին կարևորել են նաև Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը՝ երկկողմ համագործակցության ընդլայնման տեսանկյունից։

Իսրայելի պաշտպանության նախարարն այցի ընթացքում հանդիպումներ է ունենալու նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, ինչպես նաև մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով