Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:19 11-07-2023

502 փաստաբան միացել է ոստիկանապետի հրաժարականի պահանջին՝ համարելով նրան փաստաբանության թշնամի

Մեր խնդիր ոստիկանության ինստիտուտի դեմ չէ, մեր խնդիրը ոստիկանության համակարգում տեղ գտած բռնություններ իրականացրած անձանց դեմ է։ Այս մասին այսօր կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։

Նրա խոսքով, այդ ոստիկանները մոռանալով իրենց համազգեստի պատիվը՝ փորձում են քաղաքացու նկատմամբ, որի իրավունքները իրենք պետք է պաշտպանեն, բռնություն կիրառել, ցավոք, թիրախում հայտնվել են նաև փաստաբանները։ «Մեր խնդիրն այն չէ, որ մի պաշտոնատար անձ հրաժարական տա, մեր խնդիրն է, որ բոլորի մոտ ամրագրվի, որ փաստաբանին չի կարելի դիպչել»,- ասաց Զոհրաբյանը։

Նա ասաց, որ ոստիկանության պետի՝ ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի հրաժարականի պահանջին միացել է 502 փաստաբան՝ նրան համարելով փաստաբանության թշնամին։ «Մենք այդ ծայրահեղ քայլին գնացինք, որպեսզի պաշտոնատար անձիք հիշենք, որ կարող է մեր ինստիտուտը որևէ մեկին ճանաչի թշնամի։ Պատկերացրեք՝ այդ մարդու վրա այդ խարանը միշտ մնալու է»,- ասաց Զոհրաբյանը։

Նա նշեց, որ պահանջում են նրա հրաժարականը, քանի որ փաստաբանների դեմ ոստիկանների կողմից բռնության դեպքերը նրա պաշտոնավարման ժամանակ են արձանագրվել. «Եթե ոստիկանապետն ինքը պատշաճ արգաձանքեր, փորձեր բռնության ներգրաված ոստիկանների նկատմամբ իրավական գործընթաց կիրառեր, մենք իրեն, բնականաբար, չէինք թիրախավորի»։

Հիշեցնենք, որ փաստաբանները եռօրյա գործադուլ են սկսել։ Նրանք բողոքում են ոստիկանության բաժնում վերջին ամիսների ընթացքում տեղի ունեցած բռնության դեպքերի դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում