copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 22:00 10-07-2023

Ռուսաստանը և Թուրքիան որոշ հարցերի շուրջ տարաձայնություններ ունեն. Պեսկով

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ Կրեմլը հուսով է, որ այլ երկրների հետ Թուրքիայի հարաբերությունների զարգացումն ուղղված չի լինի Ռուսաստանի դեմ։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Պեսկովին խնդրել են մեկնաբանել վերջին զարգացումները, մասնավորապես՝ թուրքական տարածքում գտնվող «Ազով»-ի հրամանատարների տեղափոխումը Ուկրաինա, ինչպես նաև այդ երկրի տարածքում թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի շինարարության մեկնարկը։

Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը Թուրքիայից պարզաբանում է ակնկալում իր տարածքում գտնվող ուկրաինական «Ազով» ազգային գումարտակի հրամանատարներին Ուկրաինային հանձնելու կապակցությամբ։

«Իհարկե, որպես ժամանակակից պետություն, Թուրքիան բացարձակ իրավունք ունի զարգացնելու հարաբերությունները ցանկացած երկրի, այդ թվում՝ Ուկրաինայի հետ: Բայց, իհարկե, լինելով Թուրքիայի հետ գործընկեր, մենք ցանկանում ենք հուսալ, որ այդ հարաբերությունների զարգացումն ուղղված չի լինի մեր դեմ»,- ասել է նա։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակը հայտնել է, որ ռուսական կողմն այս դեպքը հաշվի կառնի հետագայում Անկարայի հետ ձեռք բերելիք պայմանավորվածություններում:

Վերջինս միևնույն ժամանակ ռուս-թուրքական հարաբերությունները բնութագրել է որպես «բավականին սերտ, զարգացած, բազմակողմանի և փոխշահավետ»: «Կան որոշակի հարցեր, որոնց շուրջ մենք տարաձայնություններ ունենք»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը