copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 19:00 07-07-2023

ՆԱՏՕ-ին Ուկրաինան պետք է ոչ պակաս, քան Ուկրաինան՝ ՆԱՏՕ-ին. Կուլեբա

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է՝ ՆԱՏՕ-ի առաջնորդները պետք է հստակ նշեն այն ժամկետը, որում պատրաստ կլինեն ընդունել Կիևին դաշինքի կազմում: Այս մասին Կուլեբան նշել է Ամերիկյան Foreign Policy հրատարակության համար նախատեսված «ՆԱՏՕ-ի հաջորդ տասնամյակը» հոդվածում։

Կուլեբան ընդգծել է, որ եթե ՆԱՏՕ-ի ղեկավարները դեռ պատրաստ չեն հրավերի մասին հայտարարել Վիլնյուսում, նրանք պետք է հստակ նշեն, թե երբ պատրաստ կլինեն:

«Անդամակցությունն ունի պաշտոնական պահանջներ, բայց հրավերը՝ ոչ: Պահանջվում է միայն ռազմավարական հեռատեսություն ու քաղաքական կամք»,- կարծում է նա:

Կուլեբան միևնույն ժամանակ հորդորել է ՆԱՏՕ-ին ճանաչել «երեք ակնհայտ ճշմարտություն»։
«Նախ, ՆԱՏՕ-ին Ուկրաինան պետք է ոչ պակաս, քան Ուկրաինան՝ ՆԱՏՕ-ին։ Երկրորդ, Կիևը Եվրատլանտյան անվտանգության անբաժանելի մասն է: Եվ երրորդ, Ուկրաինան պետք է ստանա դաշինքի հրավեր հիմա և դառնա դրա անդամ, երբ դրա համար բոլոր անհրաժեշտ պայմանները լինեն»,-եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում