Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:26 05-07-2023

Ասել, որ այսօր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրն է, ՄԵՂՔ կլինի. Մանուկյան

Ասել, որ այսօր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրն է, ՄԵՂՔ կլինի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանը:

Նա նաեւ նշել է. «Երբ այսօր ամեն քայլափոխի երկրի գլխավոր օրենքը՝ ՀՀ Սահմանադրությունը խախտվում է.

Երբ թուրքական նախապայմանները կատարելու համար կասկածի տակ են դնում Արարատն ու ՀՀ Զինանշանը, ՀՀ Օրհներգը, ՀՀ Սահմանադրությունը, Անկախության Հռչակագիրը...

Երբ երկրում մեկ անձի իշխանության ու հայրենադավության համար հարուցվել ու հարուցվում են հարյուրավոր շինծու քրեական գործեր,

Երբ երկրում մենիշխանության հաստատման համար հարյուրավորները հայտնվում են բանտերում քաղաքական հայացքերի համար, ինչպես հիմա Արմեն Աշոտյանը,

Երբ հետապնդվում են քաղաքական գործիչները, ակտիվիստները,

Երբ մամուլի դեմ տարատեսակ ոտնձգություններ են, լրագրողներին իրենց դիրքորոշման համար անվանարկում են անգամ պատգամավորները,

Երբ դատական համակարգում անկախ դատավորները, առանց օրենքի, կարգի պատժվում են՝ Դավիթ Հարությունյան, Զարուհի Նախշքարյան, Ալեքսանդր Ազարյան, Դավիթ Գրիգորյան, շրջափակվում են դատարանները, հեղաշրջում են անում Սահմանադրական դատարանում, հաշվի չեն առնում միջազգային կառույցների կարծիքը,

Երբ տեղական իշխանության մարմիններում միակուսակցական գերիշխանության հաստատման համար գործի են դրվում անօրինականությունը, իրավապահ ու դատական մարմինները, չենթարկվողներին ուղարկում բանտեր, ինչպես Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանին,

Երբ մեկ անձի դավաճանությունը, պետական, ռազմաքաղաքական կառավարման գործը տապալելու մեղքից ազատելու համար համատարած գտնում են կեղծ թիրախներ, մեղադրանք առաջադրում զինվորականներին ու տեւական ժամանակ պահում բանտերում, ինչպես գեներալներ Միքայել Արզումանյան, Գրիշա Խաչատուրով…

Երբ մեկ անձի ու նրա ընտանիքի տեղաշարժի համար փողոցներն են լցնում հազարավոր ոստիկաններով, գաղտնի ծառայությունների աշխատակիցներով,

Երբ ոստիկանները համատարած բռնություն են կիրառում քաղաքացիների նկատմամբ, վրաերթի ենթարկում, խոշտանգումներ անում ոստիկանատներում, խանգարում փաստաբանների գորոծունեությունը ու մնում անպատիժ,

Երբ կամակորության, անկարողության հետեւանքով փլուզված է պետական կառավարման համակարգը. ամիսներով, տարիներով թափուր են տարբեր պաշտոններ, իսկ նշանակումներն արվում են խնամի-ծանոթ-քպ-ական եռանկյունու մեջ,

Երբ միջազգային հանրությունը, արեւմտյան երկրներն աչքերը փակում են համատարած անարդարության, անօրինականության դեմ, քանի որ ստանում են կարեւոր ցանկալին՝ Հայաստանը հրաժարվում է Արցախից, գլխիկոր հետեւում թուրքական պահանջներին ու այդ երկրների աշխարհաքաղաքական ակնկալիքներին ու ծրագրերին»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից