copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:11 04-07-2023

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն անտեսում է Արցախի ժողովրդի ինքնորոշման ամենակարեւոր հավաքական իրավունքը․ Արտակ Բեգլարյան

Ցավում եմ, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանը անտեսում է Արցախի ժողովրդի ինքնորոշման ամենակարեւոր հավաքական իրավունքը և, կարծես թե, չի հասկանում կամ չի հետաքրքրում ադրբեջանական էթնիկ զտումների քաղաքականությունը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության նախկին պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը․

«Պարզ է, որ ոչ մի անվտանգություն կամ իրավունք չի կարող երաշխավորված լինել Ադրբեջանի բռնապետական հպատակության ներքո, և նման սխալ հայտարարությունները միայն խրախուսում են հետագա հանցագործությունները:

Հ.Գ. Շնորհավոր ԱՄՆ Անկախության օրը, տիկին դեսպան: Այս խորհրդանշական օրը թույլ տվեք բավականաչափ խիզախ գտնվել՝ հարցնելու Ձեզ, թե ինչու ամերիկացիները չկարողացան անվտանգություն և իրավունքներ գտնել բրիտանական գաղութատիրական կառավարման ներքո, չնայած նրանք ունեին նույն էթնիկ և կրոնական ծագումը և ԱՄՆ-ում բնիկ չէին՝ ի տարբերություն Արցախի ժողովրդի:

Հաշվի առնելով ԱՄՆ-ի պատմությունը, արժեքները և ազատությունների ու իրավունքների շեշտադրումը՝ բնական է թվում, որ ԱՄՆ-ն պետք է աջակցի հայրենի հողում սեփական ազատությունների և իրավունքների իրացման համար Արցախի ժողովրդի պայքարին:
Բրիտանիան ավելի վատը չէր, քան Ադրբեջանն է, և ամերիկացիներն ավելի լավը չէին, քան արցախցիներն են», - նշել է Բեգլարյանը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել