Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 21:30 04-07-2023

ՌԴ-ն ու Իրանը կկառուցեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի երկաթուղային հատվածը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Իգոր Լևիտինը հայտարարել է, որ ռուսական ընկերությունը շուտով Իրանի հետ պայմանագիր կստորագրի «Ռեշտ-Աստարա» երկաթուղային հատվածի կառուցման մասին: Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ «Ռեշտ-Աստարա» երկաթուղային հատվածը կկառուցվի «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում։ Նրա խոսքով՝ շուտով այս հարցում տեղի կունենա պայմանագրի ստորագրում։

Լևիտինի համոզմամբ՝ «Հյուսիս-Հարավ»-ը Ռուսաստանի համար լրացուցիչ բեռներ փոխադրելու հնարավորություն է։ Նա ընդգծել է, որ դա վերաբերում է հատկապես պարենամթերքի փոխադրումներին։

Ռուս պաշտոնյան հավելել է, որ ներկայումս «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ողջ երկայնքով փոխադրման տոննաժը կազմում է 15 միլիոն տոննա։ Նրա խոսքով՝ այն ապագայում կկրկնապատկվի՝ հասնելով 30 միլիոն տոննայի։