copy image url
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:36 04-07-2023

Հունիսի 3-ը կարող ենք համարել դատական իշխանության վախճանի օր․ Ռուբեն Մելիքյան

«Հայերի մոտ Սահմանադրության գործածության տասնամյակների փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում սահմանադրականությունը սահմաններ դնելն է՝ պետական իշխանությունների առաջ և քաղաքացի-քաղաքացի հարաբերություններում․․․ Բայց բուն սահմանադրականությունը վերաբերում է պետություն -քաղաքացի տիրույթին և պետական իշխանության տարբեր ինստիտուտների միջև սահմանին։ Այս մասին այսօր «Այլընտրանքային նախագծեր խմբի» կազմակերպած «Սահմանադրության օրվա նախօրեին. հակասահմանադրական իրականություն» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Մելիքյանի խոսքով՝ այսօր սահմանադրականության խնդիր կա, քանի որ նշված այդ սահմանները ջնջվում են:

Անդրադառնալով ՀայաՔվեի նախաձեռնությանը, Մելիքյանը նշեց, որ օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքի հնարավորությունը տրվել է Սահմանադրության վերջին փոփոխված տարբերակը և հիշեցրեց՝ 2 տարի առաջ Սահմանադրական դատարանը անփոփոխելի ճանաչեց Սահմանադրության նախաբանը:

«Մենք կարող ենք շատ վատ ոստիկանություն, քննչական մարմիններ ունենալ, բայց դա լուծելի է, եթե ունենք լավ դատարաններ: Առանցքը դատարաններն են: Մենք երբեք անկախ դատական համակարգ չենք ունեցել, սակայն առնվազն 2013-2014թթ.-ից աստիճանաբար ՀՀ դատարանները սկսեցին ընկալելի դառնալ՝ ինչպես դրսի գործընկերների, այնպես էլ՝ փաստաբանների համար: Մինչ 2018թ. արհավիրքը մենք ունեինք բավականին լավ դատական իշխանություն: Այսօր այդ ամենն անցավ ջրի տակ: Երեկվա որոշումը դրա գագաթնակետն էր: Չկար մի սահմանադրական արժեք, որ չխախտվեր»,- ասաց իրավապաշտպանը՝ անդրադառնալով երեկ դատավոր Դավիթ Հարությունյանի և 4 դատավորների վերաբերյալ ԲԴԽ որոշմանը:

Նա նշեց, որ հունիսի 3-ը պետք է ճանաչել որպես դատական իշխանության վախճանի օր:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը