copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:57 04-07-2023

Թորոսյանը «փորում է» Ավանեսյանի ոտքի տակը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը շարունակում է տեղեկություններ ստանալ Առողջապահության նախարարությունից, որը նա գլխավորել է 2018 թվականից մինչեւ 2021թ.-ը:
Առողջապահության նախկին նախարարի նպատակը գործող նախարարին՝ Անահիտ Ավանեսյանին գահընկեց անելն է:

Մեր տեղեկություններով՝ Արսեն Թորոսյանը զղջացել է, որ դուրս է եկել գործադիր մարմնից: Նրան մոտ կանգնած մարդիկ կարծում են, որ Թորոսյանին հանգիստ չի տալիս իր նախկին ենթակա Անահիտ Ավանեսյանի պահվածը, որը երես է թեքել նրանից ու դարձել Նիկոլ Փաշինյանի վստահելի կադրերից մեկը:

Ըստ ուժային համակարգի մեր աղբյուրների՝ ֆիքսվել են Առողջապահության նախարարության բարձրաստիճան աշխատակիցների կողմից վերջինիս հետ սերտ կապեր պահելու եւ տեղեկություններ փոխանցելու դեպքեր: Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ Թորոսյանի նպատակն է հասնել Անահիտ Ավանեսյանի հրաժարականին եւ, որպես պլան մինիմում, այդ պաշտոնում նշանակել փոխնախարար Լենա Նանուշյանին:
Վերջինս էլ, մեր տեղեկություններով, չնայած արտաքնապես ցույց է տալիս, թե կապ չի պահում նախկին ղեկավարի հետ, իրականում գաղտնի օգնում է վերջինիս ու հավատում, որ նախարարի հեռանալու դեպքում ինքը կարող է զբաղեցնել վերջինիս տեղը: Մեզ փոխանցեցին նաեւ, որ նախարարության վրա վերահսկողություն հաստատելու՝ Թորոսյանի նպատակը, թերեւս, նաեւ այն է, որ այնտեղով անցնում են բավական խոշոր դրամաշնորհային միջոցներ, որոնք վերահսկելը, մեղմ ասած, շատ շահեկան է։

Ավելին՝ Թորոսյանը շարունակում է վախենալ, որ 2020թ.-ին «Քովիդ 19»-ի միլիոնների ծախսերի մասով հարուցված քրեական գործի տակից դուրս գալու համար անհրաժեշտ է հետ գնալ նախարարություն ու վերահսկել ուժայիններին փոխանցվող փաստաթղթերը, մասնագիտական եզրակացությունները եւ այլն: Կհաջողվի արդյոք Թորոսյանին գահընկեց անել Ավանեսյանին՝ ցույց կտա ժամանակը:

Փորձեցինք այս ամենի շուրջ մեկնաբանություն վերցնել նաեւ Արսեն Թորոսյանից, սակայն մեր բազմաթիվ զանգերն այդպես էլ անպատասխան մնացին»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը