copy image url
Ներքին 2 տարի առաջ - 07:49 03-07-2023

Փնթի կիրակի կամ շորտիկով թանգարան գնացող «առաջին տիկինը» և վախվորած ավտոբուս նստող վարչապետը


Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, կիրակնօրյա իրենց առօրյայից հերթական լուսանկարները եւ տեսանյութն է հրապարակել։

Տեսանյութերից մեկում Փաշինյանն է ավտոբուս նստելիս։

Նա չգիտի ինչպես օգտվել նոր ավտոբուսներից եւ մետաղադրամը տալիս է վարորդին, ոչ թե գցում արկղիկի մեջ, իսկ վարորդն էլ վերցնում է այն։

Զարմանալիորեն ոչ մեկը չի մոտենում վարչապետին, նրան տեսնելիս ոչ մեկը չի զարմանում, սա նշանակում է, որ կամ քաղաքացիները չեն նկատել, թե ով է իրենց հետ ավտոբուսում, կամ ավտոբուսի ուղեւորները Փաշինյանի աշխատակիցներն են, ովքեր բեմականացման մասնակից են ընդամենը։

Հարց է առաջանում՝ իսկ քաղաքապետարանը տեսե՞լ է այս տեսանյութը, արդյո՞ք վարորդը Փաշինյանի տված գումարը իրեն է պահել (մի՞թե Փաշինյանի փողը «կուտվի»), թե՞ գցել է արկղի մեջ, այս մասով ուսումնասիրություն անելո՞ւ են, թե՞ ոչ, եւ արդյոք կանեին, եթե ուղեւորը շարքային քաղաքացի լիներ։

Գուցե այս դեպքում Փաշինյանին ամեն ինչ ներելի է, քանի որ նա եւս Ավինյանի քարոզարշավին է մասնակցում։

Վարչապետի ընտանիքը կիրակի նաեւ թանգարան է գնացել։ Սա, իհարկե, աննախադեպ չէ, մարդիկ կարող են, եւ լավ է, որ թանգարան են այցելում։ Սակայն աննախադեպ է այն, որ «առաջին տիկինը» թանգարան է այցելում շորտիկով և ալպինիստական բոթասներով։

Նորաձեւությունը երեւի շատ առաջընթաց է ապրել, հին սերունդը սովոր է թանգարան գնալիս հագնվել կոկիկ, դասականին մոտ, ոչ ճչացող երեկոյան հագուստ, բայց ոչ փողոցային look։

Ու նաեւ մեզ սովորեցրել են թանգարանում ցածր ձայնով խոսել, վայելուչ պահվածք դրսեւորել, եւ հատկապես վարչապետի ընտանիքի դեպքում թանգարանում հայելիներ գտնել եւ «պոզաներով» սելֆիներ անելը մի քիչ անսովոր է։

Լուսանկարների մեսիջը նաեւ Աշոտի ներկայությունն էր՝ ի հեճուկս լուրերի, որ նա ոչ մի կապ չունի ընտանիքի հետ եւ ապրում է առանձին։ Նկատենք նաեւ, որ լուսանկարներում բացակայում է Մարիամ Փաշինյանը, իսկ Նիկոլ Փաշինյանը շատ վատ է դուրս է եկել բոլոր լուսանկարներում։ Կամ լուսանկարիչը չի սիրում վարչապետին, կամ Աննա Հակոբյանը դիտմամբ է ամուսնուց տգեղ նկարներ հրապարակում, որ չնախանձեն հանկարծ։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը

Ձեզ գուցե հետաքրքրի