copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:33 01-07-2023

Ադրբեջանում սկսվել են լայնածավալ ձերբակալություններ Իրանի հետ կապ ունեցող մարդկանց շրջանում

Լրագրող Նաիրի Հոխիկյանը երեկ հայտնել էր, որ մահափորձ է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ։

Oragir.News-ի հետ զրույցում Նաիրի Հոխիկյանը ասաց, որ տեղեկությունը ստացել է իրանական աղբյուրներից, իր սեփական աղբյուրներից, որոնք մոտ են կանգնած Իրանի իշխանություններին։

«Որքանով է դա համապատասխանում իրականությանը կամ չի համապատասխանում, միանշանակ ասել հնարավոր չէ, բայց փաստ էր, որ երեկ երեկոյան Ադրբեջանում սկսվել են լայնածավալ ձերբակալություններ Իրանի հետ կապ ունեցող մարդկանց շրջանում»,- ասաց Հոխիկյանը։

Հոխիկյանը նկատեց. «Այս համատեքստում Ադրբեջանի նախագահը, այսպես ասած, անհետացել է դաշտից և ադրբեջանական կողմը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է տեղեկատվությունը»,- ասաց լրագրողը և հավելեց, որ այս պահին այդքան ինֆորմացիա ունի, ավելի խորը ինֆորմացիա չունի։

Հոխիկյանը հավելեց նաև, որ եթե այդ ինֆորմացիան իրանական աղբյուրները իրեն փոխանցել են, դա պատահական չի եղել, քանի որ այդ աղբյուրները իր համար վստահելի աղբյուրներ են։

«Մինչ օրս ինչ ինֆորմացիա, որ ստացել եմ այդ աղբյուրներից, դրանք հավաստի են եղել»։

Մեր զրուցակիցը հավելեց նաև, որ պետք է հետևենք իրադարձությունների զարգացմանը, հասկանանք, թե ինչ զարգացումներ են լինելու, ինչպես դրան կպատասխանի Ադրբեջանը, ինչ ընթացք կլինի, ինչպիսի հայտարարություններ կլինեն։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը