copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 20:00 30-06-2023

Գերմանիայի կանցլերը կոչ է արել մեծացնել ԵՄ-ում զինամթերքի արտադրությունը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Եվրոպան պետք է մեծացնի ԵՄ-ում զինամթերքի արտադրությունը՝ որպես ՆԱՏՕ-ում իր դերի ամրապնդման և Կիևին աջակցելու մաս։ Ինչպես փոխանցում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը, այս մասին Շոլցն ասել է Բրյուսելում Եվրոպական խորհրդի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք ինտենսիվորեն քննարկել ենք, թե ինչպես կարելի է ավելի ամրապնդել Եվրոպայի դերը Հյուսիսատլանտյան դաշինքում: Ինձ համար պարզ է այն, որ մենք պետք է մեր կարողությունները կենտրոնացնենք պաշտպանության ոլորտում, հզորացնենք ու արագացնենք պաշտպանական արդյունաբերության արտադրությունը։ Սա հատկապես վերաբերում է զինամթերքի արտադրությանը»,- նշել է նա։

Օլաֆը Շոլցը միևնույն ժամանակ կոչ է արել շուտափույթ ընդունել «Զինամթերքի արտադրությանն աջակցող ակտը», որն ավելի վաղ առաջարկել էր Եվրահանձնաժողովը, քանի որ «զինամթերքը կենսական նշանակություն ունի Ուկրաինայի համար»:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել