copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:19 30-06-2023

«Հայաքվե»-ին մասնակցած մեր բոլոր համախոհներին հավաստագիր կտրվի․ Չալաբյան

Երեկ մենք հաջողությամբ մեկնարկեցինք «Հայաքվե»-ի ստորագրահավաքը Երևանում, այսօր կբացվի ստորագրահավաքը Գյումրիում, այնուհետև Վանաձորում, ապա մյուս մարզկենտրոններում և մարզերի խոշորացված համայնքներում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ավետիք Չալաբյանը։ Նա, մասնավորապես, գրել է․

«Սիրելի բարեկամներ,
Երեկ մենք հաջողությամբ մեկնարկեցինք «Հայաքվե»-ի ստորագրահավաքը Երևանում, այսօր կբացվի ստորագրահավաքը Գյումրիում, այնուհետև Վանաձորում, ապա մյուս մարզկենտրոններում և մարզերի խոշորացված համայնքներում:

Երեկ ես բազմաթիվ հարցեր եմ ստացել «Հայաքվե»-ի մասին, որոնց ի պատասխան ստորև ներկայացնեմ մի քանի կարևոր փաստ՝

ա) «Հայաքվե»-ն սովորական ստորագրահավաք չի: Այն պարտադիր իրավական ուժ ունեցող օրենսդրական նախաձեռնություն է, որի նպատակը Արցախի հանձնումը քրեականացնելն է, և օրենքի ուժով այն արգելափակելը:

բ) «Հայաքվե»-ն տեղի է ունենում միայն թաղապետարանների և համայնքապետարանների տարածքում, որոնց հասցեները կցված են: Փողոցներում դրված տարբեր ստորագրահավաքների տաղավարները «Հայաքվե»-ի հետ կապ չունեն:

գ) «Հայաքվե»-ի համար ստորագրելու համար պարտադիր է ՀՀ անձնագրի կամ նույնականացման քարտի առկայությունը:

դ) ՀՀ բոլոր չափահաս քաղաքացիները, անկախ գրանցման վայրից (ներառյալ Արցախի գրանցմամբ), կարող են քվեարկել ցանկացած ստորագրահավաքի կետում:

ե) և վերջապես, «Հայաքվե»-ին մասնակցած բոլոր մեր համախոհները պարտադիր կերպով մասնակցության հավաստագիր են ստանում, որ կարելի է ներկայացնել Ֆեյսբուքի սեփական էջում, ինչպես նաև օգտագործել մեր հետագա միջոցառումներին մասնակցելու համար:

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր արդեն մասնակցել են «Հայաքվե»-ին, և սիրով սպասում ենք մեր բոլոր արժանապատիվ համախոհներին ստորագրահավաքի կետերում»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ