copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:47 29-06-2023

Նախագահը մերժել է ներում շնորհել Նաիրի Հունանյանի եղբորը

Նախագահը մերժել է ներում շնորհել Նաիրի Հունանյանի եղբորը՝ ցմահ ազատազրկված Կարեն Հունանյանին։

Վահագն Խաչատուրյանի հրամանագիրը հրապարակված է Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում։ Մերժման պատճառների մասին չի հաղորդվում։

Հրամանագիրը ստորագրվել է հունիսի 26-ին։
Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պարագլխի եղբայրը ավելի վաղ դիմել էր կառավարություն՝ խնդրելով իրեն ներում շնորհել և ազատ արձակել։

Ահաբեկչության գործով ցմահ ազատազրկված են նաև հանցախմբի պարագլուխ Նաիրի Հունանյանը և ևս երեք հոգի։

Ամենից շատ դիտված