copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:13 29-06-2023

Հողամաս, բնակարաններ, մեքենա. ինչ ունեցվածք ունի Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանն ունի երկու բնակարան եւ մեկ հողամաս։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Պետրոսյանը հանդիսանում է 2014 թվականին Կոտայքի մարզի Ակունք գյուղում գնված հողամասի միակ սեփականատերը։ Երեւանի Արաբկիր վարչական շրջանում եւ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող անշարժ գույքերի պարագայում նա համասեփականատեր է կնոջ՝ Արմինե Պետրոսյանի հետ։

Ռոմանոս Պետրոսյանը, պարզվում է, մեքենա չունի։ Ուսումնասիրելով նրա դրամական միջոցները, պարզ է դառնում, որ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարը 2022 թվականի սկզբում իր բանկային հաշիվներին ունեցել է 3 մլն 60 հազար դրամ, որը տարվա վերջին դարձել է 8 մլն 605 հազար դրամ, իսկ, ահա, նրա կանխիկ գումարը 5 մլն-ից տարեվերջին դարձել է 3 մլն։ Սա՝ այն դեպքում, երբ մեկ տարում Պետրոսյանը 21 մլն դրամից ավելի եկամուտ է ունեցել, որից 19 մլն դրամը նրա աշխատավարձն է, իսկ մյուս մասն էլ նա ստացել է Պետական եկամուտների կոմիտեից։ Ռոմանոս Պետրոսյանը նաեւ վարկ ունի, եւ տարեվերջին մայր գումարի մնացորդը 24 մլն դրամ է եղել, իսկ մեկ տարվա ընթացքում այդ վարկի մարման համար նա ծախսել է 2 մլն 581 հազար դրամ։

Ըստ հայտարարագրի՝ նա հանդիսանում է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ կառավարման խորհրդի նախագահը։ Նրա կինն էլ աշխատում է այս քոլեջում եւ 2 մլն դրամ աշխատավարձ է ստացել։ Ավելին՝ վերջինս 2021 թվականին 2007 թվականի արտադրության Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա է գնել»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը