Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:39 28-06-2023

Երևանն ունի ակտիվ քայլերի հնարավորություններ՝ Ադրբեջանին զսպելու համար, որոնք չի անում. Վահե Հովհաննիսյան

Երևանն ունի գրագետ, ակտիվ քայլերի հնարավորություններ՝ Ադրբեջանին զսպելու համար, որոնք չի անում՝ առաջացնելով անվերջ հարցեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Եթե անխուսափելիորեն պետք էր Էրդողանին շնորհավորել՝ Կուրբան-Բայրամի առթիվ, ապա պաշտոնական Երևանը պարտավոր էր նախ շնորհավորել մեծ իսլամական աշխարհին, որտեղ մենք ունենք մեծ թվով բարեկամ երկրներ՝ հատուկ ուղերձով, որ իսլամի հետևորդների համար նվիրական օրը անթույլատրելի է ներկել խաղաղ մարդկանց արյունով։ Ամենայն հավանականությամբ՝ Ադրբեջանը գիշերային հարձակումը նախաձեռնել էր հենց «տոնական սիմվոլիզմի» շրջանակներում։ Վստահաբար՝ իսլամական աշխարհում (առաջին հերթին՝ մեր հարևան Իրանում) մեզ կհասկանային։

Երևանն ունի գրագետ, ակտիվ քայլերի հնարավորություններ՝ Ադրբեջանին զսպելու համար, որոնք չի անում՝ առաջացնելով անվերջ հարցեր»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան