Ուղիղ եթեր
copy image url
Խոսք Ներքին 2 տարի առաջ - 14:41 28-06-2023

Հոկտեմբերի 27-ն ամենաուղիղ կապն ունի տարածքների փոխանակման հայեցակարգի հետ. Անահիտ Բախշյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ քննիչ հանձնաժողովում անդրադարձավ բանակցային գործընթացի ու մեր ներքին իրադարձությունների կապին, ասաց, որ վարկած կա, որ Հոկտեմբերի 27-ը կապ ունի տարածքների փոխանակման հայեցակարգի հետ։

Oragir.News-ի հետ զրույցում հոկտեմբերի 27-ին զոհված Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշանը ասաց, որ ինքն էլ է մտածում Փաշինյանի նման։ «Փաշինյանը բոլորովին նորություն չի ասել, նա դա պետք է ասեր հենց այն օրը, երբ 30.000 մարդ իրեն ընտրեց։ Ինքը ասել էր, որ Հայաստանի ինքնիշխանության համար ամեն ձևով պայքարելու է, գործելու և աշխատելու է՝ բացահայտելով Հոկտեմբերի 27-ը, քանի որ մեր ինքնիշխանության դեմ սկսված պատերազմները նոր չեն, այլ սկիզբ է առել Հոկտեմբերի 27-ին»,- ասաց Անահիտ Բախշյանը։

Բախշյանն ասաց, որ օրեր առաջ էլ Արամ Սարգսյանը նույն բանը ասաց, մանրամասնեց, թե իր վարչապետության ընթացքում ինչ գործընթաց է եղել այդ թեմայի շուրջ։ «Ամենաուղիղ կապն ունեն, Վազգեն Սարգսյանին և Կարեն Դենիրճյանին սպանելով՝ ԱԺ-ում Հայաստանի ինքնիշխանության արժանապատիվ գոյության նկատմամբ ամենամեծ ահաբեկչությունը է եղել, որը շարունակվում է մինչ օրս»,- եզրափակեց Բախշյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել